Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը

Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը
02.03.2016 | 15:22

Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար՝ հայտնում է AFP գործակալությունը` հղում անելով դիվանագիտական շրջանակներին: Անկարային հասանելիության թույլտվության հարցումն ուղարկել է ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 11-ին հաստատել են Էգեյան ծովում փախստականների անօրինական տեղափոխողների դեմ գործողությունների մեկնարկը։ Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Գերմանիային, Հունաստանին և Թուրքիային: ՆԱՏՕ-ի նավերը պետք է կանգնեցնեն փախստականներով նավերը և վերադարձնեն Թուրքիայի տարածք: Գործողությունը ղեկավարում է Գերմանիան:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ